«Այս թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է...».Նիկոլ Փաշինյան

Այս թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020 թ. դեկտեմբերին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած դեպքերին:

«Թեման վերաբերում է շատ բարձաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ և չեմ էլ ունենա: Բայց չէի ուզենա, որ այդ հարցը շատ նեղ կոնտեքստում տեղավորվեր, այդտեղ շատ լայն կոնտեքստի հարց կա: Բայց ոչինչ գաղտնի չի մնա, բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան պատասխան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.