Տուրուդմփոց Թուրքիայի խորհրդարանում, ՀՀ ԱԺ-ին ներդաշնակ, բայց մի տարբերությամբ

Lragir.am-ը գրում է. Չորեքշաբթի օրը Թուրքիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ թուրք խորհրդարանականները ծեծկռտուք են սարքել, գրում է Hurriyet-ը։

Իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամները կատաղի վիճաբանության մեջ են մտել գալիք տարվա բյուջեի պլանավորման հանձնաժողովի նիստում։ Հետո բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։

Երեկ ծեծկռտուք է եղել նաեւ Հայաստանի խորհրդարանում, կրկին՝ բյուջեի հարցով նիստի ժամանակ։ Տարբերությունն այն է, որ ՀՀ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը ծեծկռտուք են սարքել միմյանց թուրք անվանելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.