ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը

ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հիմնական հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին։

Չբավարարվեց նաև հայկական կողմի` Բաքվի «ռազմական ավարի պուրակը» փակելու և Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները հետաքննելու խնդրանքը։

Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողացել այս հարցերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։

ՄԱԿ-ի միջազգային դատարանը միայն որոշում է կայացրել, որ Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։

Սպասվում է, որ այսօր դատարանը կհրապարակի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.