Կանգնած սպասում ենք «դուխով» տղերքին, որ կաբինետում մարդ են ծեծում, եթե էդքան «դուխով» են՝ թող գան այստեղ․ ՀՅԴ անդամ

ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով: ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը հայտարարեց, որ սպասում են ծեծկռտուքի մասնակից իշխանական պատգամավորներին՝ պարզաբանումներ ստանալու համար.

«Կանգնած սպասում ենք «դուխով» տղերքին, որ կաբինետում մարդ են ծեծում, եթե էդքան «դուխով» են՝ թող գան այստեղ: Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավորներ են, պետք է կարողանան տիրապետել իրենց, իսկ եթե չեն կարողանում իրենց տիրապետել, թող գնան և ԱԺ-ն չսարքեն իրենց համար խուլիգանական տեղ: Հիմա բոլոր «դուխով» տղերքին, որ 15 հոգով 3 հոգու են ծեծել, մենք սպասում ենք, թող գան, տեսնենք՝ ինչ են ուզում», ասաց Սարգիս Կարապետյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.