Ադրբեջանը պահանջել է Իրանից փոխել Թեհրանում Շուշի փողոցի անունը «Շուշայով». Իրանը պատասխանել է

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում տարբեր լրատվամիջոցներով հրապարակվում են Թեհրանի փողոցների անվանափոխության լուրերը, որոնք հակասությունների տեղիք են տվել։ Այդուհանդերձ, ենթադրություններ կան , որ Ադրբեջանը Իրանի վրա ճնշումների գործադրում։ Այս կապակցությամբ քաղաքական տնտեսության գիտաշխատող Ռեզա Ղարիբին թվիթերյան իր էջում գրել է. «Բաքվի դեսպանատունը ճնշում է գործադրել Թեհրանի քաղաքային խորհրդի վրա՝ փոխելու համար Շուշիի փողոցի անունը Շուշայով։ Շուշիի անունը կա բոլոր պարսկական, անգլերեն, ռուսերեն, վրացական և այլն աղբյուրներում, ակնկալում եմ , որ պատգամավորները չեն ընկնի այս հակաիրանական անվանափոխության բեռի տակ։»

Իր հերթին Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Փարվիզ Սարվարին ասել է. «Հնարավոր չէ, որ դեսպանատունը փորձի հարցը լուծել քաղաքային խորհուրդ զանգահարելով, այն պետք է սահմանվի արտաքին գործերի նախարարություն հետ։ Նախարարությունը պետք է վերանայի եւ եթե հաստատվի, բանակցությունների գնա քաղաքապետարանի հետ»։

Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահը նաև օրինակներ է բերել.

«Խորհրդային Ադրբեջանի հայտնի երգիչներ կան , ում անունները նույնպես Շուշիով են , օրինակ ՝ Խան Շուշինսկին կամ Սեյեդ Շուշինսկին։ Եթե ​​այդ քաղաքի անունը Շուշա էր, ապա պետք է այդ երգիչների անունները լիներ Շուշանսկի կամ Շուշաով ։

 

Նույնիսք Մոլլա Ահմադ Նարաքիի պոեզիան , որ գրվել է շատ վաղուց ասում է.

«Բաժակից սիրտը քաշում է դեպի Շուշի , Շահճանը համտեսում է հողը Շուշիի

Տիգրիսից մինչև Ջեհուն Զետոսի , շուրթերը մինչև Արաս ու Շուշի» , – ասել է Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.