Վարչապետը մասնակցեց Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները:

Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.