Այսօր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քչարյանը գրառում կատարեց, որում նշում էր, որ հաղորդագրություն է ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը։
Auroranews- ը նախ Անդրանիկ Քոչարյանից՝ հետո նաև Սեյրան Օհանյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ ոճի հաղորդագրության մասին է խոսքը, դրանում սպառնալիքներ եղե՞լ են և ի՞նչ բովանդակութուն է ունեցել։ Անդրանիկ Քոչարյանը մեզ հորդորեց զրուցել իր օգնականի հետ, վերջինս էլ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։
Ավելի ուշ կապ հաստատեցինք նաև ՊՆ նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի հետ։
Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանն ավելի վաղ՝ դիմելով Անդրանիկ Քոչարյանին, գրել էր.
«Մի րոպե մի բան ասեմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանին:
Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, և թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ:
Օհանյանի խոսքը՝ տեսանյութում։