«Ալեն Սիմոնյանի նախորդ BMW-ի փոխանցման տուփը չէր աշխատում...»․ Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW մակնիշի ծառայողական մեքենայի գնմանը։ Ըստ նրա՝ նախորդ մեքենայի պահպանումը բյուջեի տեսանկյունից շատ ավելի ծախսատար որոշում էր, քան նոր մեքենա գնելը։

«Ես ուզում եմ անդրադառնալ նախորդ BMW-ին, որն սպասարկում էր ԱԺ նախագահին։ Փոխանցման տուփը չէր աշխատում այդ մեքենայի, այդ մեքենայի տարեկան սպասարկման ծախսերը միլիոնավոր դրամներ արժեին, քանի որ 2011 թվականին որ գնվել էր, այսպես կոչված, բռոն մեքենա էր, շատ մեծ ծախսեր էր պահանջում՝ սկսած անվադողերից, որը միլիոնավոր դրամենր արժեր, փոխանցման տուփը, որը չէր աշխատում։ Այստեղ բոլորս տնտեսագետներ ենք և շատ լավ հասկանում ենք, քաղաքականությունը թողնենք մի կողմ։ Ծախսեր-արդյունավետություն հարաբերակցությամբ երբ դիտարկում ենք, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ գնումն առավել քան տեղին էր և պետք էր։ Իսկ մնացած հատվածը քաղաքականություն է»,- ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.