Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել նաև Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
ՀՀԿ-ական այս չինովնիկը բացի աղմկահարույց սկանդալների կիզակետում լինելուց այլ բանով աչքի չի ընկել իր պաշտոնավարման ընթացքում։ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանը իր հանցավոր տերերի արժանի հետևորդն է։
Մասիսի նախկին քաղաքապետի խուլիգանական դրսևորումներին հանրությունը առաջին անգամ ականատես եղավ 2018թ-ի հեղափոխության օրերին, երբ Էրեբունի համայնքում Համբարձումյանն դիմակավորված իր մերձավորների հետ մահակներով բռնության էին ենթարկում խաղաղ ցուցարարների։ Տեսախցիկների առաջ այս օդիոզ կերպարը չէր խորշում ամենադաժան ծեծի ենթարկելով ցրել հավաքված խաղաղ ցուցարարներին։ Համբարձումյանի ղեկավարած խուժանական այդ խմբակը աչքի ընկավ նաև ավելի վաղ Հերացի փողոցում ցուցարարների դեմ անկարգություններ կազմակերպելով։ Քաղաքացիներին մահակներով ծեծուջարդի ենթարկելով՝ Դավիթ Համբարձումյանը փորձում էր երկարացնել Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։
2018թ-ին հունիսին հիշյալ հանցավորութունների մեղադրոնքով Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց, հետագայում գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հաջորդող տարիներին Համբարձումյանը շարունակեց նույն վարքագիծը. Ապօրինություններ, ընտրակաշառք, խուլիգանություն և այլն։
Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռ Համբարձումյանը եւս անմասն չէ հանցավոր գործունեությունից։ Բացի այն, որ նա անմիջական մասնակից է եղբոր կազմակերպած ապօրինություններին, պարզվում է վերջինս նաև մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ 2021թ-ի հուլիսի 8-ին Գոռ Համբարձումյանը կալանավորվել է մեղադրվելով Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը։ Պարզվում է կրտսեր Համբարձումյանը ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից:
Ահա ապօրինությունների ոչ ամբողջական այն շարքը, որոնք իրականացրել են Համբարձումյան եղբայրները։ Հստակ է, որ կրկին համայնքի ղեկավարի պաշտոնին ձգտելը ունի միմիայն հիշյալ շարքը համալրելու և նախկին հանցավոր գործունեությունը կոծկելու նպատակ։