Նոր տեղեկություններ «Աստղիկ» ԲԿ-ից նետված տղամարդու մասին

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:

Բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Տ. Ք.-ի դին։ Նա հիվանդանոցի 9-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած է նետվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ իրեն նետած քաղաքացին նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ուռուցք է ունեցել, վիրահատել են, երկու օրից պիտի դուրս գրվեր:

Դեպքի պահին կինը նրա կողքին է եղել, սակայն գործողությունն այնքան արագ է կատարվել, որ չի հասցրել կանխել: Տղամարդն անակնկալ կերպով վեր է կացել ու պատուհանից նետվել:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին՝ դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.