Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհեր կան

Ադրբեջանի Խըզըյի շրջանում գտնվող
«Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում այսօր վթարի է ենթարկվել երկրի պետական սահմանապահ ծառայությանը պատկանող ռազմական ուղղաթիռներից մեկը։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բաքվի ժամանակով 10։40-ին՝ ուսումնական թռիչք իրականացնելու ընթացքում։

«Ուղղաթիռի անձնակազմի անդամների շարքում զոհեր և վիրավորներ կան», - նշված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկու գերատեսչությունների ղեկավարները վթարից քիչ անց ժամանել են դեպքի վայր, սահմանապահների և դատախազության համատեղ հետաքննություն է մեկնարկել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.