Թուրքիայում ուժգին փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորներինը՝ 19-ի։ Տեղեկությունը հայտնել են Ստամբուլի նահանգապետի աշխատակազմից։ Գրում է «Ռիա Նովոստին»։
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունից լրատվամիջոցին հաղորդել են, որ ուժգին քամու պատճառով դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով։ Նույն պատճառով Turkish Airlines-ի վեց ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում, ուղևորվել են Անկարա և Իզմիր։