Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը այսպես կոչված «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու:
Էլեկտրագնացքի մեքենավարը կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է կնոջ դի:
ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում, տեղեկացնում են ՀԿԵ-ից: