Ժամեր Առաջ Արտակարգ դեպք Երևանում. Քաղաքացին՝ ինքնասպանության փորձ է կատարել... ապշել կարելի է,Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը..

Երեկ՝ հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի և ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 29-ամյա Նարգիզ Ումարովայինն է։ Վերջինս հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իր բնակված տան 2-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքը փորձել է ինքնասպան լինել։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց ժամանած համայնքային ոստիկանության ծառայողները Ն. Ումարովայից չեն կարողացել բացատրություն վերցնել թարգմանիչ չլինելու պատճառով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com