Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝ կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոս 10 փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Ղարաբեկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 PF 149 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 110 հասցեի մոտ բախցել է էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայւոմ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են Mercedes-ում

առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Հ. Ղարաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հնարավոր է՝ տեղափոխեն կամ Դիլիջանի բժշկական կենտրոն կամ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝

վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝  կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝  կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝  կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝  կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... բժիշկները պայքարում են՝  կյանքի համար. Ի՞նչ է տեղի ունեցել Լուսաբացին.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com