Երեկ՝ հունվարի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող գետնանցումում առաստաղից գաջի ծեփը թափվել է և առկա է վտանգ, որ կարող է էլի թափվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվրեն նշված հասցե են մեկնել ՀՀ ԱԻՆ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկոտը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի
օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Փրկարարները հեռացրել են թափվելու վտանգ ներկայացնող գաջի ծեփը: Ժամանել է նաև Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի 1-ին կարգի մասնագետը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com