Պլաստմասե տարայով մի քանի անգամ հարվածել է բուժքրոջ գլխին. ինչ է կատարվել Հոգեբուժական ԲԿ-ում

Դավիթ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մայիսի 08-ին’ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակում բուժման մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանն անհիմն վիճաբանել է ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի բուժքույր Ալվարդ Մանուկյանի հետ, որի ընթացքում ճանկռել է ձախ այտի շրջանը և պլաստմասե տարայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին’ Ալվարդ Մանուկյանին պատճառելով մարմնական վնասվածք:

ՀՀ քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Դավիթ Ռոբերտի Պետրոսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am