Ռուսները լկտի հայտարարություններ են անում, թե Հայաստանը մեզ պետք չի. եթե պետք չի, ո՞վ է պահում ձեզ, վերցրեք ձեր բազան ու գնացեք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Էրդողանին  նվիրված թյուրքական աշխարհի քարտեզի վրա չի նշվում, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում: Ինչպե՞ս եք գնահատում Պեսկովի այս հայտարարությունը, ի՞նչ ուղերձներ է այն պարունակում ուղղված Էրդողանին:

Թյուրքական աշխարհի քարտեզ կոչվածը թյուրքական ժողովուրդների բնակչության վայրերն են մեկ քարտեզի մեջ: Այսինքն որ երկրում էլ դա լինի՝ Ռուսաստանում, թե մեկ ուրիշ տեղ, թուրքական աշխարհի մաս է կազմում այն տարածքը, որտեղ թյուրքալեզու ժողովուրդների որևէ մեկը բնակվում է: Փաստորեն, դա ներկայացրել էր «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության նախագահ  Դևլեթ Բահչելին Էրդողանի հետ հանդիպմանը՝ նախագահի պալատում: Էրդողանը կարծեմ համենայնդեպս դրա հետ կապված որևէ հայտարարություն չէր արել, պարզապես վերցրել պատից կախել էր: Ուղղակի այստեղ Էրդողանի հակառուսական դրսևորումները քարտեզով չեն սահմանափակվում: Եթե հիշում եք՝ «Իսլամական պետության» թուրք ահաբեկիչը, խփել էր վայրէջք կատարող ռուսական օդանավը: Նրան ձերբակալել էին Թուրքիայում, մի քանի օրից բաց էին թողել: Պուտինը պետք է այցելեր ԱՆկրա, դրա համար նորից ձերբակալեցին, մինչև Պուտինի  Մոսկվա վերադառնալը: Հետո ՌԴ դեսպանին գնդակահարեցին մամուլի ասուլիսի ժամանակ: Դա էլ են ռուսները հանդուրժել: Եթե հիշում եք 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանից ռուսական ուղղաթիռ էին կործանել՝ երկու ռուս օդաչուներով: Դա էլ հանդուրժեցին:

Այսինքն ռուսական մամուլը, որ անընդհատ մեր վրա լկտիաբար հաչում է, նսեմացնելով մեր, երբ իր զինվորին սպանում են, լռում են: Եթե չամաչեն, կգնան այդ ռուսական ուղղաթիռ խփողի կամ ռուս դեսպանին սպանող ոստիկանի ճակատը կպաչեն: Ուկրաինայի հարցում էլ Էրդողանն ասել էր, որ Ղրիմը Ուկրաինայի անքակտելի մասն է, որովհետև իրենք հավակնություններ ունեն Ղրիմի նկատմամբ իսկ Ղրիմը Ուկրաինայից պոկելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանից: Այսինքն Թուրքիայի խնդիրը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չէ: Ու այս պայմաններում ՀՀ-ի կողմից Ղրիմի բռնակցումը չողջունելու համար հայազգի «փառապանծ» աղջիկներից Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետև իրավունք ունի թքելու Հայաստանի վրա: Ռուսաստանը դեռ ցարիզմի ժամանակներից, վերջացրած բոլշևիկներով ու այսօրվա ժամանակներով, միշտ էլ թքել է Հայաստանի վրա: Մնում է, որ մենք էլ այդ թքողի երեսին թքենք:

Չեմ ասում՝  պատերազմ հայտարարենք, բայց գոնե մեկ անգամ պաշտոնական հայտարարությամբ դատապարտենք այդ այլանդակներին, կամ գոնե մի անգամ ՌԴ դեսպանին այդ լկտիությունների համար կանչենք մեր ԱԳՆ բացատրություն պահանջենք, որովհետև միջպետական հարաբերություններում գործում է փոխադարձման սկզբունքը: Մենք Պուտինի չարագործությունները փոխադարձել չենք կարող, ուժներս չի պատի, բայց  դատապարտել գոնե մեկ անգամ կարո՞ղ ենք, թե՞ ոչ: Այդ մասին պետք է մտածել:

Այսինքն գոնե որևէ ձևով հակազդե՞լ է պետք Մոսկվային:

Գոնե մեկ անգամ հայտարարությամբ դատապարտեք իրենց լկտիությունները: Վերջերս էլի սկսել են լկտի հայտարարություններ անել՝ Հայաստանը մեզ պետք չի, ուր ուզում են, թող գնան և այլն: Եթե պետք չի, ո՞վ է պահում ձեր զինվորներին Հայաստանում, վերցրեք ձեր բազան ու ռադ եղեք Հայաստանից:

Ռուսաստանն առաջարկում է սահմանազատում ու սահմանագծում, որին Հայաստանի իշխանությունը համաձայնել է: Այստեղ կա՞ մտահոգիչ բան, ի՞նչ պետք է ակնկալել:

Բանն այն է, որ Հայաստանին որպես դաշնակից չեն ընդունում: Եթե անգամ ընդունում են, ապա գաղութի կարգավիճակով: Եթե Հայաստանը գաղութի կարգավիճակով է ընդունվում որպես դաշնակից, ապա այստեղ ՌԴ դեսպանը դառնում է գեներալ-գուբերնատոր:  Ես հիշում եմ, որ օգնություն էր եկել, և չգիտես ինչու ՌԴ դեսպանը պետք է տեղափոխեր Արցախ, բայց փաստաթուղթը ձևակերպել էին ոչ թե Ստեփանակերտ, այլ Խանքենդի: Գոնե դրա համար կարելի՞ էր մի հատ դեսպանին կանչել ԱԳՆ և բողոք հայտնել: Հետո ասում են՝ թյուրիմացություն է եղել, եթե այդպես է մի անգամ էլ թյուրմացաբար Բաքուն գրեք Երևան: Էդ թյուրիմացությունը միայն հյերի պարագայում է՞ լինում: Կամ Պուտինը լկտիաբար հայտարարում է, որ Արցախը բնիկ ադրբեջանական տարածք է, դա էլ է թյուրմացությո՞ւն: Այնտեղ 4-5-րդ դարի վանքեր կան: Մտածել, որ այդ այլանդակը բնիկ բառի իմաստը չգիտի, իրատեսական չէ, շան պես գիտի, պարզապես մեզ նսեմացնելու և սաստելու համար է ասում, թե դուք ինչ էլ անեք, ես ասում եմ, որ դա ադրբեջանական տարածք է, ուրեմն պետք է լինի ադրբեջանական:

Բայց Հայաստանը շարունակում է Ռուսաստանին համարել իր ռազմավարական գործընկերը: Ընդհանրապես, այն ինչ տեղի է ունենում այս մեկ տարում՝ պատերազմ, դեմարկացիա, դելիմիտացիա, այս ամենը ռուս-թուրքական մեծ գործա՞րք է:

Չասենք՝ ռուս-թուրքական, թուրքերին ներգրավում են, որ Մինսկի խմբի եռանախագահողներից երկուսին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային փոխարինեն թուրքերը: Գիտեք, որ առաջ են քաշում 3+3 ձևաչափը,  դրանով ուզում են ձևաչափ մտցնեն Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի դրանով ցրեն Մինսկի խումբը: Բայց Ռուսաստանի ուժը չի պատի, որ դա իրականացնի: Եթե հիշում եք՝ Լավրովը հայտարարություն էր արել՝ ոչ կարգավիճակ, ոչ կարգավորում: Այսինքն խրախուսում են Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, պայմանով, որ նրանք զբաղվեն միայն հումանիտար խնդիրներով: Սակայն այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ գոյություն ունի, որը աշխարհում ամենահզոր կառույցն է: Այդ խորհուրդը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը հանձնարարել է ոչ թե Ռուսաստանին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին:  Հետևաբար Ռուսաստանն ինչ էլ հայտարարի, ԱՄՆ-ն իր իրավունքներից չի հրաժարվի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.