Քիչ Առաջ Ողբերգական արտակարգ դեպք.. 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. Դեպքի վայրից Մանրամասներ է հաղորդում Շամշյանը.

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 36-ամյա Մարգար Մարգարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 55 MM 057 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 77-ամյա

Արփենիկ Կարապետյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Չարենացավանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել Ոստիկանության Չարենցավանի բաժին: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ  Ողբերգական արտակարգ դեպք.. 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. Դեպքի վայրից Մանրամասներ է հաղորդում Շամշյանը.Քիչ Առաջ  Ողբերգական արտակարգ դեպք.. 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. Դեպքի վայրից Մանրամասներ է հաղորդում Շամշյանը.Քիչ Առաջ  Ողբերգական արտակարգ դեպք.. 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. Դեպքի վայրից Մանրամասներ է հաղորդում Շամշյանը.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com