Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ժամկետային զինծառայող է զոհվել։
Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։