Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ, մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է: Փորձեցինք, տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.