Լենինգրադի մարզում ավտովթարից հետո մեքենայի բեռնախցիկից դուրս է ընկել սպանված տղամարդու մարմինը, հայտնել է 47news-ը:
Պորտալի տեղեկատվության համաձայն՝ Mitsubishi Galant մեքենան, որում դիակ էին տեղափոխում, բախվել է Ա-121 «Սորտավալա» մայրուղու վրա գտնվող ճամփեզրի արգելապատնեշին, արդյունքում դին հայտնվել է ճանապարհին:
Նրանք տանում էին թաղելու այլանդակված ու սպանված մարդուն, բայց վթարի էին ենթարկվել Լենինգրադի շրջանի մայրուղու վրա։
Բեռնախցիկից ընկած դիակի կոկորդը կտրված է եղել մի ականջից մինչև մյուսը, այնպես, որ վթարի հետևանքով գլուխը բառացիորեն պոկվել է։ Այն մնացել է կպած միայն սիմվոլիկ՝ ողնաշարին։
Սպանվածը Երեւանում ծնված 50-ամյա պետերբուրգցի Արկադի Ղազինյանն էր։ Իսկ մեքենան պատկանում է Հայաստանից նրա ծանոթին, բայց նա ներսում չի եղել։
Սպանվածի մասին հայտնի է, որ նա Պետերբուրգ է ժամանել 1996 թվականին։ Ապրել է կնոջ հետ Նեւսկի շրջանում, ամուսնալուծվել։ Վերջին հայտնի հասցեն Սանկտ Պետերբուրգի Լուսավորության պողոտայում է: Հնարավոր է՝ այնտեղ ապրել է նոր կնոջ և անչափահաս որդու հետ։ Նրա ձեռնարկատիրական գործունեության հետքերը բաց աղբյուրներում չեն երևում, թեև, ըստ նախնական տեղեկությունների, Ղազինյանը փոքր շինարարական բիզնես է ունեցել։