Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում

Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.