ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՉԻ ԽՈՇՏԱՆԳՎԵԼ
Տարոն Սահակյանը իմ սանիկն է, համագյուղացին է, իմ եղբոր աներձագի տղան։ Ես եմ եղել իր կնքահայրը, երբ մեկնում էր Երուսաղեմ՝ հոգեւոր դպրոցում սովորելու; Իմ տանը պատվավոր տեղում Երուսաղեմից Տարոնի բերած, նվեր մոմերն են դրված։ Դրանից հետո Տարոնը աշխատել է ոստիկանությունում, այնուհետեւ դարձել զինվորական սպա։ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը այժմ տեղափոխում են հայրենի Ոսկեվան գյուղ։ Տարոնի հայրը՝ 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից , պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ Տարոնի մարմինը խոշտանգված չի եղել, նա մարմնի վրա երկու հատ բեկորային վնասում կա։ Գնդապետ Զեյնալյանը հայտնել է Ջիվան Սահակյանին որ Տարոնը աչքի է ընկել իր խիզախությամբ։ Տարոն Սահակյանի զոհվելու հանգամանքները պարզ չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է գրել Ոսկան Սարգսյանը: