Օգտատեր Գուրգեն Վարդանյանը գրում է․
«ՖԲ֊ն ողողված է երեկվա ռազմական գործողություների ժամանակ գերեւարված Հայ զինվորակաների հանդեպ, ազերիների կողմից ծաղրի ու ծեծի վիդեոներով։
Բայց ոչոք չի խոսում հերոս Սարգսյան Գուրգենի մասին, որը այն դիրքի ավագն էր, որտեղից փախել էր դիրքի անձնակազմի մեծ մասը, իսկ դիրքում մնացել էին 4 զինվորներ, որոնք հրաժարվել են թշնամուն հանձնել իրենց վստահված Հայրենիքի հատվածը, երբ վիրավոր Գուրգենը արդեն հասկանում է, որ էլ անկարող է կռվել եւ թշնամին կարող է իրեն գերի վերցնել, նռնակով պայթեցնել է իրեն, բայց թուրքի առաջ չի խոնարհվել։
Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժաման նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի առաջ։
Հայ զինվորի կերպարը գերի հանձնվող չէ, Հայ զինվորը հավաքական կերպարը կյանքի գնով Հայրենիքը պաշտպանող հերոսն է»։