Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ եւ կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները, ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման եւ ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։ «Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում»։