Քիչ առաջ հայտնել էինք, որ ըստ ՊՆ հաղորդագրության ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
Մեր հավաստի տեղեկություններով այս պահի դրությամբ Ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում կորցրել է խոշոր տրամաչափի 4 զրահատեխնիկա և 15 զինծառայող։