Արտակարգ դեպք . 23-ամյա երիտասարդը կտրել է վիզը․Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում.. Ի՞նչ է եղել պատճառը.

Անցած գիշեր Գյումրիի 23-ամյա բնակիչն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կտրել վիզն ու երակները՝ այդկերպ փորձելով ինքնասպանություն գործել:

23-ամյա Միքայել Ս.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։

«Երիտասարդն այս գիշեր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա ԲԿ է ընդունվել հեմոռագիկ շոկ, պարանոցի աջ կեսի և նախաբազկի մակերեսի վնասվածքներ, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ:

Երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,- ասաց Նարեկ Կիրակոսյանը։Այս պահին, ըստ նրա, Միքայել Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.tert.am