ԱԻՆ-ը հայտնում է Երկրաշարժի մասին

Սույն թվականի նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 10:23-ին ( Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 14-ին ժամը` 06:23-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում`, Լոռու մարզի` Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.