Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի ոչխար է հոշոտել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։ Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Գյուղացիների աղմուկի վրա գայլերը դիմել են փախուստի, որից հետո մինչև լուսաբաց գյուղացիները հայտնաբերել են, որ Հ. Մարտիրոսյանի ընտանիքին պատճառվել է խոշոր չափ նյութական վնաս։ Ահագին սատկած գառներ ու ոչխարներ գյուղացիները հայտնաբերել են տանից 2-3 կմ հեռավորության վրա՝ դաշտերում։ Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։ Գյուղացիներին հաջողվել է գայլերից մեկին վնասազերծել։ Այս պահին պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.