Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը, ով կոչ էր արել պահանջել ռուսներից հայկական կողմին հանձնել թուրքերի դիրքի ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն, նոր գրառում է արել․
Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին համապատասխան կառույցներից և հայտնեցին, որ նռնակ նետած անձին ռուս խաղապահները փոխանցում են հայկական կողմին։ Կարծում եմ, էլ իմաստ չկա հավաքվելու։ Կապի մեջ լինենք, միայն միասնական ենք ի զորու դուրս գալ այս վիճակից։