Այսօր հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, ում տվյալները ճշտվում են, տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային
ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Արայիկ Դավթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի
քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Մեղրիի քննչական բաժնի քննիչ Մինաս Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդկանց մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է նրանց ամբողջական տվյալները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com