Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։
ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։
Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար։
«Տաշիր Պիցցա» հասարակական սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80.000.000 քաղաքացու, ունի գրեթե 1000 աշխատակից, 29 մասնաճյուղ, համագործակցում է շուրջ 500 մատակակար ընկերությունների հետ՝ ներմուծող և արտադրող, օրական սպասարկում է 30.000-32.000 հաճախորդի։