SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում