Քիչ Առաջ Խոշոր ու ողբերգական ավտովթար...Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և... կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր.

Այսօր հունվարի 1-ին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի 35 AM 082 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 1 հոգի տղեւմ մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն:

Դեպքի վայր են ամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սասնասար Հարությունյանի գլխավորությամբ: Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի

Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտլրագրողը հայտնվում է նաև, որ տեղում ծառայություն են իրականացնում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ տեսուչ Վահան Առաքելյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն ու վարորդները չկայանեն իրենց ավտոմեքենաները ճանապարհին և խցանում տեղի չունենա:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ  Խոշոր ու ողբերգական ավտովթար...Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և... կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com