Արցախում վիրավորված երեք քաղաքացիներից երկուսը վիրահատվում են․ մանրամասներ

Արցախում վիրավորված երեք քաղաքացիներից երկուսն այս պահին վիրահատվում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Քաղաքացիներից մեկը վիրավորում է ստացել պարանոցի շրջանում, մյուսն ունի ձախ բազոսկրի բազմաբեկորային կոտվածք, երրորդ ունի կրծքավանդակի փափուկ հյուսվածքների վիրավորում։ Այս պահին վիրահատվում են պարանոցի շրջանում վիրավորված եւ բազոսրկի կոտրվածք ստացած քաղաքացիները։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Կրծավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին վիրահատական միջամտության կարիք չունի, նրա վիճակը բավարար է»,- նշեց Մհեր Մուսայելյանը։

 

Մանրամասները՝ NEWS.am-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.