Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը:  Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.