Եվս մեկ պատվաստում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից բացի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 28-ին հրաման է ստորագրել Երևանում, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում գործող շարժական պատվաստումային կետերում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ իրականացնելու մասին։

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում առողջապահության նախարարի հրամանը․

«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Երևան քաղաքի «Դալմա Մոլ», «Մեգամոլ», «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնների, Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Վերնիսաժի, «Մալիբու» սրճարանի այգու, Երևանի պետական համալսարանի տարածքներում, ինչպես նաև՝ Կապանում, Գյումրիում և Վանաձորում գործող շարժական պատվաստումային խմբերի միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

2. Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Երևան քաղաքի «Դալմա Մոլ», «Մեգամոլ», «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնների, Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Վերնիսաժի, «Մալիբու» սրճարանի այգու, Երևանի պետական համալսարանի տարածքներում գործող շարժական պատվաստումային խմբերի միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի կազմակերպումը:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանին, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզպետարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի, «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեններին (համաձայնությամբ)՝ ապահովել.

1) Երևան քաղաքի «Դալմա Մոլ», «Մեգամոլ», «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնների, Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Վերնիսաժի, «Մալիբու» սրճարանի այգու, Երևանի պետական համալսարանի տարածքներում, ինչպես նաև՝ Կապանում, Գյումրիում և Վանաձորում գործող շարժական պատվաստումային խմբերի միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.