Քիչ Առաջ. աստղաբանը՝ Հայտնել է. 2018 թվականը վտանգավոր տարի է լինելու. սպասվում են փոթորիկներ, հրդեհներ և...

«2018 թվականը վտանգավոր տարի է լինելու։ Նրանք, ովքեր 2017-ին շլացուցիչ հարսանիքներ արեցին, ճոխ սեղաններ գցեցին, 2018-ին չի բացառվում, որ սնանկանան։ 2018-ին ամբողջ աշխարհում սկսվելու է օլիգարխների անկման շրջան։ Մոտեցել է հատուցման, մաքրման ժամանակաշրջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աստղագուշակ Լուսյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2018-ը վատ տարի է լինելու արաբական երկրների համար։ Նավթի գինը բարձրանալու է, դոլարի գինը բարձրանալու և տատանվելու է. Հայաստանում էլ գնաճ է սպասվում։

Սպասվում են փոթորիկներ, հրդեհներ, եղանակը կտաքանա։ «Տարին կոչվում է կրիմինալ տարի, անառակության և այլասերության տարի։ Ինչքան հանցագործություններ եղել են 7 տարվա կտրվածքով, բացահայտվելու են։ Ամեն մարդ իր արժանի պատիժն է ստանալու, իսկ այդ պատիժը խիստ է լինելու։ 2018-ը կարիճի տարի է, կարիճը շատ մահեր է տալու։ Հիվանդություններ են լինելու, դավաճանություններ, սեփականությունը խլելու փորձեր, բայց դրանք բոլորը, ինչպես արդեն ասացի, իրենց խիստ պատիժը ստանալու են»,- ասաց տիկին Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2018-ի ապրիլից քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ են սպասվելու, երիտասարդ կադրեր են գալու, փորձառու։ Լուսյա Հակոբյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը չի մնա վարչապետի պաշտոնում։ Հավանական է, որ հենց Սերժ Սարգսյանն էլ դառնա վարչապետ։ «Հին կադրեր են պետք, որոնք պետք է մնան, ովքեր բագաժ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Լուսյա Հակոբյանի խոսքով՝ պատերազմ, երկրաշարժ 2018-ին չի սպասվում։ Սակայն 2018-ին բոլորովին նոր փոփոխությունների շրջադարձ է լինելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am