Առղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որ հնարավոր է իրեն ազատեն պաշտոնից։ «Դե ինչ ասեմ, նման օդից վերցված լուրերը մշտապես պտտվում են բոլոր նախարարների հետ կապված։ Ես իմ պաշտոնը թողնելու որևէ մտադրություն չունեմ, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև ինձ կվստահվի այս պաշտոնը։ Կարծում եմ՝ այս պահին Առողջապահության նախարարությունը և բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք»,- ասաց նա։