«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.
Այդ լուրը լսելուց մեկ տարին անցավ, որն անհավատալի է` կարծես երեկ լիներ... Սերգեյ Շաքարյան - իմ ծառայությունն անցել է թշնամուն բավականին մոտ հեռավորությամբ, իսկ Սերգեյ Շաքարյանը տվյալ ժամանակահատվածում Հադրութի իմ գումարտակի հրամանատարն էր և մենք շատ մտերիմներ ենք եղել: Երբ այցելում էր դիրքեր, ապա որպես ավագ ընկեր կամ որպես եղբայր միշտ նախատում էր` Սարգսյան ու'ր է կասկատ, ու'ր է բրեժիլետդ: Այս ամենն ապացուցում էր, որն նա իրականում և ավագ ընկեր էր և հրամանատար` մեծատառով և անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում, քանի որ նրա կարոտը մնաց սրտումս: Միաժամանակ ես հիանում և հպարտանում եմ
Ձեզանով` ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ և ցավալի է, որ հայ ազգը կորցրել է Ձեզ` ևս մեկ հերոսի և գրեթե շատերը չգիտեն, թե ով եք եղել Դո՛ւք... Սերգեյ Սլավիկի Շաքարյան (1974-2020)` հայ ռազմական գործիչ, Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս, արցախյան 1-ին և 2-րդ պատերազմների մասնակից, 1-ին պատերազմին մասնակցել է 17տարեկանում` լինելով տանկի հրամանատար: Ծնվել էր 1974թվ. դեկտեմբերի 9-ին Հադրութի շրջանի Այգեհովիտ գյուղում, սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, հետագայում ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական ինստիտուտում: Սայակն ուսումն անավարտ թողնելով վերադարձել է Հադրութ և լինելով 17 տարեկան` կամավորագրվել է արցախյան ազատագրական պայքարին` միանալով հորը: 1993թվ. ականի պայթյունից զոհվել է հայրը: Շաքարյանը մասնակցել է նաև արցախյան 2-րդ պատերազմին և լինելով հրամանատար` կասեցրել է ադրբեջանական զինուժի տանկային հետևակային բազմաթիվ գրոհներ, հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Պաշտպանության բանակի 2020թվ. նոյեմբերի 2-ին հրապարակված զոհված զինծառայողների
ցանկում կար նաև Սերգեյ Շաքարայի անունը: 2020թվ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Սերգեյ Շաքարյանը պարգևատրվել է "Ոսկե Արծիվ" շքանշանով`արժանանալով "Արցախի հերոս" բարձրագույն կոչմանը: Հ.Գ. Ձեր ողջ կյանքում գործ եք արել, Սուրբ գործ և չեք ցանկացել իմանան Ձեր մասին, սակայն այժմ ժամանակն է, որ Ձեր նման անմահ հերոսի մասին բոլորն իմանան, ողջ հայությունը պետք է ճանաչի Ձեզ և Ձեր նման հրամանատարներին: Հավերժ Փառք` խոնարհվում եմ բոլոր զոհվածների հիշատակի առջև, Եռաբլուրում գտնվող մեր բոլոր Անմահացած Հերոս Տղերքի, ինչպես նաև ոտք ու ձեռք կորցրած, վիրավորում ստացած զինվորների շնորհիվ է, որ մենք քայլում ենք և պիտի հավերժ քայլենք մեր հայրենիքի Սուրբ հողի վրա և մեր պարտքն է հանուն Ձեր հիշատակի պահել և շենացնել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. քանի որ դա է մեր Սուրբ պարտքը. ..