Երկուշաբթի Նիգերիայի Լագոս խոշորագույն քաղաքի Իկոյե շրջանում 21 հարկանի շենք է փլուզվել։ Այս մասին հայտնել է Նիգերիայի Punch թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքը գտնվում էր շինարարության փուլում։
Իր հերթին, նիգերիական Premium Times թերթը հաղորդում է, որ փլատակներում կարող է գտնվել ավելի քան 50 մարդ, ներառյալ շենքի սեփականատերը: Դեռևս պարզ չէ, թե ինչ վիճակում են գտնվում և որքանով են նրանք տուժել կառույցների փլուզման հետևանքով։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունների բրիգադներ։