Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարևանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական
կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նշված ծառայությունները և դի տեղափոխող բրիգադը օպերատիվորեն ժամանել են, ապա 1,5 ժամից ավելի է՝ սպասում են «Մեծն» դատաբժշկին, իսկ դատաբժշկական կետրոնից ուշացումը պատճառաբում են նրանով, որ մեկ դատաբժիշկ է այսօր աշխատում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է և մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Միքայել Մելքոնյանն էր, ով իրեն պատկանող Opel մակնիշի 01 XX 018 համարանիշի ավտոմեքենայից դուրս է եկել, որպեսզի մոտենա մոտակայքում գտնվող ծաղկի սրահ, սակայն հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com