Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում

Արեգակի վրա X կարգի արեւային հզոր բռնկումէ գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:

Բռնկումն սկսվել է Երեւանի ժամանակով 19:17-ին եւ տեւել Է 31 րոպե: Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել 28 թույլ, միջին եւ ուժեղ բռնկումներ, նշվում է կայքում:

Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված է մինչեւ «նարնջագույն» եւ միայն մի փոքր է մնացել մինչեւ «կարմիր մակարդակի» հասնելը:

 

Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերեւույթից: Արտանետման վայրից եւ ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող է պատել Երկիրը կամ անցնել կողքով: Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.