Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ են կիրառել, հայտնում է տեղական «5-րդ ալիք»-ի կայքը:
«Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ Ուկրաինայի արեւելքում թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային դրոններ են օգտագործել … հարվածային դրոնները կիրառվել են ռուսական հրետանու ոչնչացման համար, որը գնդակոծել էր Դոնեցկի մարզի Գրանիտնե ավանի մերձակայքը», – ասված է հաղորդագրության մեջ: