Սիրիայում իրականացվող գործողություններից մեկի ժամանակ իրանցի զինվորականները փորձել են խոցել իսրայելական կործանիչ: Այս մասին գրում է NEWSru.co.il-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռների դեմ կիրառվել է իրանական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ, որը տեղակայված է Սիրիայի տարածքում:
«Կան Բեթ» ռադիոկայանը, վկայակոչելով արտասահմանյան աղբյուրները, հաղորդել Է, որ այդ միջադեպի ընթացքում ռազմաօդային ուժերը ոչնչացրել են իրանական ՀՕՊ-ի կայանքը, իսկ բոլոր ինքնաթիռները առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել են բազա:
Տվյալներ չկան նաեւ այն մասին, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ միջադեպը։ Աղբյուրներն ասում են, որ «դա տեղի է ունեցել ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի գործողություններից մեկի ժամանակ, որոնք վերջին երկու տարում անցկացվել են Սիրիայում»: