ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՐ

 

Խոյ. Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, և տհաճ միջադեպերի հավանականությունը բավական մեծ է: Պլանները ստիպված եք լինելու փոխել ընթացքում, և դա բոլորովին ձեր սրտով չէ: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները, դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից:

 

Ցուլ. Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում՝ դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում՝ դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Երկվորյակներ. Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցներ վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

 

Խեցգետին. Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կարողանաք ետ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռել, և վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ձեզ միայն ճիշտ ուղղությունը ցույց կտան: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել՝ ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է:

Առյուծ. Այսօր դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր տեսակետը և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ: Սակայն ոչ ոք ձեզանից չի նեղանում, և օրն անցնում է առանց վեճերի ու կոնֆլիկտների: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել: Աճող պատվախնդրությունը ձեզ լուրջ հակառակորդ է դարձնում, մրցակիցներն ու անբարյացկամները դա շատ լավ հասկանում են: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:

 

Կույս. Օրը ամենաբարենպաստներիցը չէ, և հիմնականում այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում միայն այն բանի ինչը ձեղ դուր չի գալիս, չաիփց ավելի մեծ տեղ եք հատկացնում անհաջողություններին, հանձնվում եք գրեթե ակնթարթորեն, եթե հանկարծ ձեր ճանապարհին անսպասելի խոչընդոտներ են հանդիպում; Դուք շատ ժամանակ եք անցկանցում զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Կշեռք. Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

 

Կարիճ. Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և դրա պատճառով անգամ ամենապարզ գործերը դուք կատարում եք սովորականից ավելի դժվար: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս, չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում՝ չարժե ռիսկի գնալ ոչ’ սեփական, ոչ էլ՝ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:

Աղեղնավոր. Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյի մոտ դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել՝ ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

 

Այծեղջյուր. Չնայած օրը զերծ չէ բարդություններից, այնուամենայնիվ այն անհաջող չես անվանի: Դուք բոլոր խնդիրները հարթում եք ավելի լավ, քան շրջապատի մարդիկ, դրա հետ մեկտեղ էլ սիրով օգնում եք բոլոր բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Գլխավոր բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվելու, պետք է պահպանել, եթե անգամ հանգամանքները փոխվեն: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Ջրհոս. Օրը անհանգիստ ու բարդ է, լի՝ մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնը անկայուն է, պահերով դուք կորցնում եք հավասարակշռությունը, հաճախ գործում եք հակառակ սթափ մտածողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

 

Ձկներ. Այսօր ձեզ համար բավական հակասական իրավիճակ է ստեղծվելու՝ խնդիրները, որ անհաղթահարելի են թվում շրջապատին, դուք առանց դժվարության կարգավորում եք, այնինչ այնպիսի գործերում, որոնք ոչ մեկի մոտ բարդություններ չեն առաջացնում, դուք անհաջողության եք մատնվում: Օրը առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակները ընդլայնելու համար: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.