Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում.5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 43 կմ հատվածոմ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սաշա Ն-ի վարած Peugeot մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մարտիկ Խ-ի վարած SKoda մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վայոց Ձորի մարզի բնակչներ՝ 26-ամյա Սվետլանա Խ-ն, 33-ամյա Հասմիկ Դ-ն, 4-ամյա Հակոբ Խ-ն, 5-ամյա Անգելինա Խ-ն և 2-ամյա Հայկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանի գլխավորությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.