Քիչ առաջ մահացել է Տիգրան Կարապետյանը

Քիչ առաջ Հերացի բժշկական կլինիկայում մահացել է ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա մի քանի օր է՝ վերակենդանացման բաժանմունքում էր։ Կարապետյանը քաղցկեղ ուներ։ Երեկ երեկոյան վիճակն ավելի էր վատացել։

Տիգրան Կարապետյանը, հիշեցնենք, 2001 թ. հիմնադրեց ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանը բարեգործական ակցիաներ էր անում։ Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։

 Տիգրան Կարապետյանը 76 տարեկան էր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.