Կիրակի օրը 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Լեհաստանի հարավ -արևմուտքում: Այս մասին, ТАСС – ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Լեգնիցա քաղաքից 32 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 106 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: